Հասարակություն 

Սթիվեն Սիգալը Ռուսաստանում այկիդոյի դպրոց է հիմնում

analitik.am

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը մտադիր է Ռուսաստանում այկիդոյի դպրոց հիմնել՝ սեփական բրենդի Ten Shin («Երկնային հոգի») անունով:

Քանի որ Սիգալն այժմ ապրում է Մոսկվայում, դպրոցն ամենայն հավանականութամբ կհիմնվի հենց Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սիգալը պատմել է, որ Ten Shin անունը ստացել է 45 տարի առաջ այկիդոյի հիմնադիր Ուեսիբի Մորիհեի ուսուցիչներից մեկի՝ Դեգուչի Նաոհիի կողմից:

Նշենք, որ հայտնի դերասանը ՌԴ քաղաքացիություն ստացել է 2016 թվականին, անձնագիրը նրան շնորհել է անձամբ Վլադիմիր Պուտինը:

Նույն շարքից