Գլխավոր Տնտեսություն 

Հացը կարող է կտրուկ թանկանալ

analitik.am

Վրաստանի կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով:  Այսօր՝ օգոտսոսի 29-ին, խորհրդարանում հայտարարեց  ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը հայտնեց, թե խոսել է տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանք ասել են, որ տոննայի կտրվածքով հացահատիկը 50 դոլարով կթանկանա, եթե այն միայն Փոթիով գա. «Բնականաբար դա Վրաստանի ներքին գործն է, սակայն մենք եղբայրական պետություններ ենք: Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է խորհրդարանական հարթակում զբաղվի հարցով: Ժամանակը շատ կարճ է: Հացն առանց այդ էլ թանկացել է, հիմա նորից կարող է թանկանալ: Կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և քննարկել հարցը»:

Հայտարարությանն արձագանքեց Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ առաջիկա օրերին պաշտոնական այց է լինելու Վրաստան, պատվիրակության կազմում ներկայացուցիչներ են լինելու բոլոր խմբակցություններից. «Ես կապի մեջ եմ մեր վրացի գործընկերների հետ: Խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, սակայն այստեղ նախևառաջ անելիք ունի ՀՀ կառավարությունը»:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ նոր օրենքով Վրաստանի տարածքով առհասարակ արգելվում է բեռնատարներով ցորենի տեղափոխումը և դա վերաբերում է նաև վրացական բեռնափոխադրումներին, որոնք ևս խնդրի առաջ են կանգնել ու Վրաստանում ևս հացահտիկը 40 դոլարով թանկանում է տոննայի կտրվածքով: Թորոսյանը հայտնեց, որ այս հարցն իրենց խորհրդարանում բարձրացնելու են նաև վրացի պատգամավորները:

Նույն շարքից