Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Հայաստանում հեղափոխություն չի եղել, եղել է իշխանափոխություն: Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է իշխանափոխության պատճառներին, Շարմազանովը հայտարարեց, որ իրադարձություններն այդպես զարգացան, քանի որ իրենք ընդունեցին կրավորական կեցվածք, իսկ փոքրամասնությունն իր համախոհներով ակտիվ փոքրամասնության կեցվածք ընդունեց և շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց. «Ես կրկնում եմ, որ Փաշինյանը դարձել է վարչապետ շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ»:

Շարմազանովի խոսքերով, այսօր ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի իր գաղափարների շուրջ՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ունի իր օրակարգը և դրա շրջանակներում պատրաստ է համագործակցել ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ մյուսների հետ:

 

 

Նույն շարքից