Հասարակություն 

Քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

analitik.am

Օգոստոսի 28-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 25 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել (այդ թվում 10 ամսեկան երեխա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնված  2018 թ.), Դ. Հ.-ին (ծնված 1991 թ.) և Ա. Մ.-ին (ծնված 1960 թ.):

Նույն շարքից