Հասարակություն 

Վերջին ուղերձը՝ Թրամփին և Պուտինին. Սենատոր Մաքքեյնի դագաղը բռնողներից մեկը լինելու է Կարա-Մուրզա կրտսերը

Ռուսաստանցի ընդդիմադիր, լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը լինելու է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի դագաղը բռնողներից մեկը: Այս մասին հայտնում է Politico-ը՝ նշելով, որ այդպես որոշել է հենց սենատորը:

Թերթը գրում է, որ այս որոշումը սենատորի վերջին ուղերձն է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Դոնալդ Թրամփին, որոնց նա համարում էր իր հիմնական հակառակորդները: Թրամփին Մաքքեյնը մեղադրում էր Պուտինի նկատմամբ չափազանց փափուկ քաղաքականություն վարելու համար: Իսկ Ռուսաստանի նկատմամբ ամերիկացի սենատորի վերաբերմունքը բոլորին է հայտնի:

Հավելենք, որ Մաքքեյնի և Կարա-Մուրզայի ընկերությունը սկսվել է 2010 թվականին:

Նույն շարքից