Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է պոկերի արքայի համբավ ունեցող հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանի արցախյան այցը՝ այն անվանելով անօրինական և նշելով, որ Արցախում տեղի ունեցածն իրեն կրկես է հիշեցնում, իսկ Բիլզերյանն անլուրջ մարդ է:
Հաջիևի խոսքերով, ավելի ճիշտ կլիներ, եթե Բիլզերյանի այցը կազմակերպողները դրա փոխարեն զբաղվեին հակամարտության կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղություն հաստատելով:
Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանն Արցախ մեկնեց երեկ: Հայկական երկրորդ հանրապետություն այցի ընթացքում հայազգի միլիոնատիրոջն ուղեկցում էր ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: