Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ համատեղ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին, որոնք ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում փոխարինել էին ժամկետային զինծառայողներին: Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, ծանոթացանք պայմաններին, խնդիրներին և քննարկեցինք ծառայությանը առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան