Այսօր՝ օգոստոսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը լքելու խոսակցությունների մասին, հայտարարեց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ Սերժ Սարգսյանն ընտանիքով տեղափոխվում է Հռոմ:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում Սարգսյանին հարցաքննության կանչելուն, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Բաղդասարյանը նշել է, որ այդ մասին գիտի այնքան, որքան գիտեն լրատվամիջոցները՝ հավելելով, որ որևէ զարգացման դեպքում համապատասխան մարմինը պետք է այդ մասին տեղեկություններ տարածի: