Արդեն հայտնել ենք այն մասին, որ այս գիշեր զինված անձինք հարձակում են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, որտեղ հանդիպելով Մկրտումյան ավագի և վերջինիս որդու՝ Գոռ Մկրտումյանի դիմադրությանը, փախուստի են դիմել:
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքերով, Մկրտումյանները հարձակվողներին նկատել են տան տեսախցիկներով, դուրս են եկել բակ և վնասազերծել մասնավոր տարածք ներխուժած անձնանցից մեկին, իսկ մյուս երկուսը, կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի:
Վնասված անձը ձերբակալվել է :
Հարձակման արդյունքում վնասվածք է ստացել նաև Արման Մկրտումյանը, սակայն հոսպիտալացվելու անհրաժեշտություն չի եղել: