Հասարակություն 

Գերմանիայում ապամոնտաժել են Էրդողանի ոսկեզօծ արձանը

Գերմանիայի Վիսբադեն քաղաքի կենտրոնում տեղադրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանն ապամոնտաժել են: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանի 4 մետր բարձրություն ունեցող արձանը տեղադրվել է արվեստի միջոցով սադրանքների դիմող Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում:

Ոստիկանությունը հայտնում է, որ արձանի ապամոնտաժման օպերացիան խաղաղ է անցել:

Հավելենք, որ քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել արձանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

 

Նույն շարքից