Պոկերի արքայի համբավ ունեցող հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Բիլզերյանը հայտնում է ինսթագրամի իր էջում:
Նշենք, որ Դեն Բիլզերյանը Հայաստանից հեռանալու է այսօր՝ ուղևորվելով Թայլանդ, ինչի մասին հայտնել է դեռ մինչև Հայաստան գալը: