Հասարակություն 

Արամ Ա.-ն ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանի վերաբերյալ հարցեր

Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկա իրավիճակի եւ հատկապես նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են Միջին Արեւելքում տիրող ընդհանուր իրավիճակին:


Այս հարցերի վերաբերյալ Նորին Սրբությունն արտահայտել է իր տեսակետներն ու մտահոգությունները, նաեւ խոսել Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ հայ ժողովրդի արդար դատի մասին:


ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթում Լիբանանի մասին զեկույց պետք է ներկայացնի ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին եւ ապա Անվտանգության խորհուրդ:

Նույն շարքից