Հայաստան Քաղաքական 

Վահրամ Բաղդասարյանը մաղթում է, որ Նիկոլ Փաշինյանը բարով մաշի սուպերվարչապետությունը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունները ժամանակին արվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հագով» Սահմանադրություն կարելու համար և հարցին, թե չեն ափսոսում արդյո՞ք, որ կարված սուպերվարչապետական սահմանադրությունը հիմա Նիկոլ Փաշինյանն է կրում, հայտարարեց՝ բարով մաշի. «Նրա հայտարարությունների մեջ խոսվել է լիազորությունների բաշխման մասին՝ կապված Ազգային Ժողովի և ՀՀ նախագահի լիազորությունների մեծացման հետ, սակայն մենք դեռ այդպիսի առաջարկ չենք ստացել»:

Ինչ վերաբերում է հարցին, արժե արդյո՞ք սահմանադրությամբ նախագահի ինստիտուտն ուժեղացնել, Բաղդասարյանը նշեց, որ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի քաղաքական իրավիճակից, պետք է լիներ որոշումներ կայացնող անձ, որն այս իրավիճակի համար ճիշտ էր. «Երբ մենք վերջակետ կդնենք ղարաբաղյան խնդրին, այն հիմնավոր լուծում ստացած կլինի, մենք բավական լուրջ փոփոխություններ կարող ենք կատարել ոչ միայն Սահմանադրության հարցում»:

Նույն շարքից