Հայաստան Քաղաքականություն 

Մեր թեկնածուի անցած ճանապարհը եզակի է Հայաստանում քաղաքական գործիչների համար. «Լույս» դաշինք

analitik.am

«Լույս» դաշինքի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գործիչների ցուցակում ընդգրկված են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքի կառավարում և ունեն դրա համար համապատասխան գիտելիքներ և բազա: Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համպատասխան հայտը ներկայացնելու ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը հայտնեց, որ ցուցակը գլխավորում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Ցուցակի երկրորդ համար ես եմ, երրորդ համարն ավագանու անդամ Անի Խաչատրյանը, չորրորդ համարը՝ ավագանու անդամ Անի Սամսոնյանը»:

Հարցին, թե ինչո՞ւ են դաշինքում կարծում, որ իրենց թեկնածուն լավագույնն է, Խաժակյանը նշեց, որ Զեյնալյանի անցած ճանապարհը եզակի է Հայաստանում քաղաքական գործիչների համար. «Նա ունի բոլոր հմտությունները, գիտելիքները, որոնք անհրաժեշտ է քաղաքում կուտակված խնդիրները լուծելու համար: Նա կարող է ստանձնել քաղաքային տնտեսության մեծ բեռը»:

Խաժակյանի խոսքերով, դաշինքում տրամադրվածությունը հաղթական է, իսկ շանսերը բարձր են գնահատվում:

«Լույս» դաշինքի ցուցակում կա 111 անուն:

Նույն շարքից