Հասարակություն 

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային

analitik.am

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային:

Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի փոստի՝ ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է Կոմիտասի հավաքածուում ներառված «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը։

Երկրորդ նամականիշին պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից է:

Հայկական նամականիշի հեղինակը Վահագն Մկրտչյանն է, իսկ հնդկական նամականիշի հեղինակը՝ Սուրեշ Կումարը: Տպաքանակը՝ 40000-ական օրինակ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից