Հասարակություն 

Ոստիկանությունը՝ հոր և երեք անչափահաս որդիների մահվան ելքով վթարի մասին

analitik.am

Օգոստոսի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Քարակերտ ճանապարհի 25-րդ կ/մ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված «Սկանիա» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1976 թ. ծնված Մարատ Արսենյանը, և նրա ուղևորները` որդիներ Արթուր /2003թ.ծ./, Վահան /2004թ.ծ./ ու Արգիշտի /2011թ.ծ./ Արսենյանները, տեղում մահացել են:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից