Հայաստան Քաղաքականություն 

«Երկիր ծիրանին» մրցակիցներ չունի. Սոնա Աղեկյան

analitik.am

Երևանի քաղաքապետի «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը,  ծանոթ է մայրաքաղաքի բոլոր խնդիրներին, տեղյակ է բոլոր շենքերի, բակերի խնդիրներին և պատրաստ է ստանձնել Երևանն արդար քաղաք դարձնելու բեռը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ԵԾ ավագանու անդամ Սոնա Աղեկյանը:

Կուսակցության կարգախոսի և ծրագրերի մասին տիկին Աղեկյանը նշեց, որ Փոստանջյանը շուտով մամուլի ասուլիսով հանդես կգա և մանրամասն կներկայացնի ամեն ինչ:

Ինչ վերաբերում է նրան, թե ում է ԵԾ-ն իրեն մրցակից համարում, կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց՝ ոչ մեկին. «Մենք ուղղակի ներկայանում ենք մեր ծրագրով, մրցունակ թիմով: Մեր ցուցակում ընդգրկված քաղաքացիները կայացած մասնագետներ են իրենց ոլորտներում: Ընդգրկված են բոլոր ոլորտները, որոնք անհրաժեշտ են Երևանը կառավարելու համար»:

 

Նույն շարքից