Քաղաքականություն 

Մենք այս ընտրություններում հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ. ՔՊ

analitik.am

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը  Երևանի ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն, ինչպես հայտնի է, դերասան Հայկ Մարությանն է:

Կոստանյանը լրագրողներին հայտնեց, որ ցուցակում մշակույթի գործիչներից կարելի է առանձնացնել Նարինե Թուխիկյանին, ճարտարապետ Արսեն Կարապետյանին, իսկ ակտիվիստներից՝ օրինակ Լևոն Զաքարյանին և Արամ Մանուկյանին: ՔՊ ցուցակում է նաև Հոդված-3 ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրին, Կոստանյանն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է, ամեն օր դեռ աշխատանք է տարվում դրա վրա. «Մենք այս ընտրություններում հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ և հույս ունենք, որ մեր հաղոդակցությունն ինչպես եղել է  ՀՀ քաղաքացիների հետ, այդպես էլ շարունակվելու է: Քաղաքապետի ընտրությունների ընթացքում մենք մեզ համար չենք դիտարկում  ոչ մի մրցակից, այլ շարունակում ենք մեր հաղորդակցությունը Երևանի բնակիչների հետ»:

ՔՊ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ հանրությունը շատ լավ ճանաչում է իրենց քաղաքական թիմին  և երբ ծանոթանա «Իմ Քայլը» դաշինքի ծրագրին, կընդունի որ հենց այդ թիմն է այն կոմպետենտ ուժը, որը պետք է ստանձնի Երևանի կառավարումը:

 

 

Նույն շարքից