Քաղաքականություն 

Դաշնակցության ցուցակում 77 անուն կա. Առաջին համարն անցել է Երևանի քաղաքապետի սպանության գործով

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին Դաշնակցության ցուցակում ընդգրկված է 77 անդամ: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում հայտարարեց կուսակցության Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը:

Ցանկի առաջին համարում Միքայել Մանուկյանն է, երկրորդ համարը Երկիր Մեդիա ՀԸ-ի տնօրեն Դավիթ Հակոբյանն է, իսկ երրորդ՝ Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը:

Դաշնակցությունը բոլորին համարում է մրցակից, իսկ կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն Երևանի»:

Մատինյանը վստահ է, որ երևանցիներն իրենց ձայնը կտան, քանի որ Միքայել Մանուկյանը երևանցի է և վայելում է երևանցիների հարգանքն ու սերը:

Ինչ վերաբերում է նրան, որ Դաշնակցության թեկնածուն մեղադրվել և ազատազրկվել է Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության գործով, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ 94 թվականին Դաշնակցության գործունեությունն արգելվեց և կուսակցության ղեկավարությունը շինծու գործերով ձերբակալվեց:

Նույն շարքից