Հասարակություն Ռազմական 

ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

analitik.am

Հավաք-պարապմունքների երրորդ օրը՝ օգոստոսի 29-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը և նույն վարչության սպաները։

Բանախոսների ելույթների թեմաներն էին պետության միասնական կառավարման համակարգի էությունը և դրան ներկայացվող պահանջները, պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման առանցքային խնդիրները, շտաբային մարզումների հիմնական դրույթները և մշակվող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց նախապատրաստման և անցկացման կարգը։

Օրվա ավարտին ցուցադրվել է տեսաֆիլմ՝ շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ։

Նույն շարքից