Հասարակություն 

Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհին. Այրվել է 12 ավտոմեքենա

analitik.am

Օգոստոսի 29-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ, 12 չշահագործվող ավտոմեքենա և ջերմահարվել 7 խաղողի վազ:

Նույն շարքից