Հասարակություն 

Մահվան ելքով վրաերթ Քոչար-Կիևյան խաչմերուկում. Վարորդը բերման է ենթարկվել

analitik.am

Օգոստոսի 27-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 00.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված Ռուբեն Մանուչարյանն օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչարի և Կիևյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ռ.Մանուչարյանին:

Օգոստոսի 27-ին, ժամը 14.40-ին, վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից