Գլխավոր Քաղաքականություն 

ԿԸՀ-ն ամփոփեց փաստաթղթերի ընդունումը. Երևանում իշխանության համար պայքարում է 13 ուժ

analitik.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել է 13 քաղաքական սուբյեկտի փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետն արդեն լրացել է:

Սմբատյանի խոսքերով, ներկայացված քաղաքական ուժերից 4-ը դաշինքն են, 9-ը՝ կուսակցություն: Այդ ուժերն են Ժառանգությունը, Լույս դաշինքը, Երևանի հանրություն դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայք կուսակցությունը, Հայաստանի ժողովրդավարական-ազատական միություն կուսակցությունը, Երկիր ծիրանի կուսակցությունը, ԺՈւԿ-ը, Իմ քայլը կուսակցությունների դաշինքը, Օրինաց երկիր կուսակցությունը, ՀՅԴ-ն և Երևանցիներ դաշինքը:

ԿԸՀ-ն սահմանված ժամկետում կուսումնասիրի բոլոր ներկայացված փաստաթղթերը, եթե գրանցման հետ կապված խնդիրներ լինի, այդ մասին տեղյակ կպահվի: Սմբատյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 3-ը դրա համար ժամանակ կա, և հենց այդ օրը հայտնի կլինի, թե որ քաղաքական սուբյեկտներն են գրանցվել որպես թեկնածու:

 

Նույն շարքից