Հասարակություն 

Այրվել է չշահագործվող ավտոմեքենա

analitik.am

Օգոստոսի 29-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկեհասկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է չշահագործվող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի բեռնաթափքին բարձած անասնակերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 15:24-ին:

Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան, բեռնաթափքին բարձած անասնակերը (մոտ 145 հակ), խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և խոհանոցի պատուհանը՝ (մոտ 0.5 քմ):

Նույն շարքից