Հասարակություն 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն

analitik.am

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն արդյունավետորեն կշարունակվի:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծմանն ուղղված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին:

Քննարկվեցին նաև «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագծին առնչվող հարցեր:

Նույն շարքից