Հասարակություն 

Կյանքից հեռացել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը

analitik.am

Ղեկավարելով նախարարության կարևորագույն կառույցներից մեկը, նա իր արհեստավարժությունն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրել է հայրենի Սյունիքի հարուստ կենսաբազմազնության պահպանության գործին:

Վարդան Գևորգյանն Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, մարտական ստորաբաժանման հրամանատար։ Նա երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի գերատեսչության աշխատակիցների, մարտական ընկերների և իրեն ճանաչողների մոտ:

Բնապահպանության նախարարության ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում և վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

Նույն շարքից