Օգոստոսի 29-ին որոշվեցին Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին 3 ակումբները: Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթի համար պայքարին միացան սերբական «Ցրվենա Զվեզդան», պորտուգալական «Բենֆիկան» և հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»:
Այս տարի ևս ՉԼ գավաթի համար կպայքարի 32 ակումբ: Վիճակահանությունը տեղի է ունենալու այսօր՝ օգոստոսի 30-ին Մոնակոյում:
Առաջին զամբյուղում են գտնվում «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն, «Ատլետիկոն», «Բավարիան», «Յուվենթուսը», «Լոկոմոտիվը»:
Երկրորդ զամբյուղում են «Բորուսիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բենֆիկան», «Տոտենհեմը», «Պորտուն», «Շախտյորը», «Նապոլին», «Ռոման»:
Երրորդ զամբյուղում են «Լիվերպուլը», «Լիոնը», «Վալենսիան», «ԲԿՄԱ»-ն, «Շալկեն», «Մոնակոն», «Այաքսը», «ՊՍՎ»-ն:
Չորրորդ զամբյուղում են «Ցրվենա Զվեզդան», «Բրյուգեն», «Յանքգ Բոյզը», «Հոֆֆենհայմը», «Վիկտորյա Պլզենը», «Գալաթասարայը», «Ինտերը», ԱԷԿ-ը: