Հասարակություն 

Նուբարաշենում այրվել են տանիքի կառուցատարերը

Օգոստոսի 29-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող թիթեղյա ծածկով և երկաթե ցանկապատով ամրացված ինքնաշեն շինությունում (սեփականատերը բացակայում է):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել` 23:36-ին:

Ամբողջությամբ այրվել են ինքնաշեն շինության տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 300 քմ), շինության ներսում՝ մոտ 200 հակ կուտակած անասնակեր և 15 հավ:

Նույն շարքից