Հասարակություն 

Ուկրաինայի նախագահի երկվորյակ դուստրերը չեն ընդունվել երկրի որևէ բուհ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դուստրերը՝ Եվգենյան և Ալեքսանդրան չեն ընդունվել որևէ բուհ: Այս մասին հայտնում է Strana.ua-ն:

Այս տարի 18-ամյա երկվորյակ քույրերն ավարտել են Concord College-ն ու վերադարձել Ուկրաինա:

Պարբերականի լրագրողները փորձել են նախագահի աղջիկների անունները գտնել բուհեր ընդունվածների ցուցակներում, սակայն փորձերն ապարդյուն են անցել:

Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ հրապարակելու է ինֆորմացիա այն մասին, թե որտեղ են սովորելու Պորոշենկոյի աղջիկները: Դեռ որևէ ինֆորմացիա չի հաղորդվել:

Պարբերականը ենթադրում է, որ նախագահի դուստրերն ուսումը շարունակելու են Լոնդոնում կամ եվրոպական որևէ այլ երկրում:

Նույն շարքից