Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որտեղ հայտնվել է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:
Ցանկի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում հաջորդում են Գերման Գրաֆն ու Ալեքսեյ Միլլերը:
Հնգյակում հայտնվել են նաև Իգոր Սեչինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա ցուցակի 95-րդ հորիզոնականում է: