«Ես 2-3 օր առաջ երբ շրջում էի գյուղատնտեսական շուկաներում, նկատեցի որ բավականին հաճախ ծիրան է հանդիպում շուկայում: Ես սխա՞լ եմ հիշում, որ նախկինում այս սեզոնին ծիրան այդքան էլ հաճախ չէր հանդիպում»,-այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե տեղեկություններ կան, որ սառնարանային տնտեսությունները նաև ծիրան են պահում. «Բացի դրանից, ավելի ուշ հասնող ծիրանի սորտի մասին են խոսում: Նախկինում էլ է այսպես եղե՞լ, թե հեղափոխությունից հետո է այսպես»,-կատակեց վարչապետը:
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը չկարողացավ շարունակել վարչապետի կատակը և շատ լուրջ պատասխան տվեց՝ հայտարարելով, որ դա նախկինում էլ է եղել. «Ծիրանը պահվում է և սառնարաններում, և կան ուշ հասնող սորտեր»,-նշեց նախարարը: