Ուրուգվայի «Բոսթոն Ռիվեր» ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Կատալոնական գրանդը 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո:
Պաշտպանի տրանսֆերի համար կատալոնացիները վճարել են 1,7 միլիոն եվրո, բոնուսներով այն կարող է հասնել մինչև 5,2 միլիոն եվրոյի:
Հավելենք, որ Արաուխոն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագն է: