Հասարակություն 

Ոստիկանապետը՝ իր հրաժարականի և արտագաղթի լուրերի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, որ ինքը հոկտեմբերին հրաժարական է տալու, իսկ ավելի վաղ նաև Եվրոպա արտագաղթելու ցանկություն է ունեցել, հայտարարեց, որ Հայաստանը լքելու ցանկություն չունի, սիրում է իր հայրենիքը, որտեղ դեռ շատ անելիք ունի. «Հակառակն ասեմ՝ շատ-շատ մեր հայրենակիցներ վերադառնում են Հայաստան, ինչու ես պետք է հեռանամ»:

Խոսելով մամուլում և սոցցանցերում տարածված բողոքներին, որ Ճանապարհային ոստիկանությունը թերացումներ ունի և շատ վարորդներ մեքենաները վարում են օրենքները խախտելով՝ Ոստիկանապետը նշեց, որ ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում, քան՝ երեկ. «Եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ իրականացվում է ուժեղացված ծառայություն, հայտնաբերվում են օրինախախտ վարորդներ, արձանագրվում են բազմաթիվ խախտումներ: Ուղղակի մեր քաղաքացիներն ուզում են արթնանալ և մեր երկրում ամեն ինչ իդեալական տեսնել: Այդպես չի կարող լինել»:

Նույն շարքից