Գլխավոր Իրավական 

Սաշիկ Սարգսյանի որդու գործով համագործակցում ենք Ինտերպոլի միջազգային կառույցների հետ. Ոստիկանապետ Օսիպյան

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հարցին, նշեց, որ այս պահին չի կարող որևէ բան ասել. «Համապատասխան աշխատանքներ են տարվում, մենք համագործակցում ենք Ինտերպոլի միջազգային կառույցների, կենտրոնական բյուրոյի հետ: Կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք»:

Օսիպյանը խոսեց նաև Հայաստանում իշխանափոխության օրերին տեղի ունեցած միջադեպերից մեկի մասին, երբ կարմիր բերետավորները վնասել էին կայանված ավտոմեքենան: Ոստիկանապետը հայտնեց, որ այդ մասով ծառայողական քննությունը դադարեցվել է:

Նույն շարքից