Ըստ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկել երաժիշտների, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցկայքերում: Արդեն այսօր ոստիկանապետ Օսիպյանը հայտարարեց, որ դա տեղի է ունեցել, քանի որ երաժիշտները գտնվել են ոչ սթափ վիճակում, վիճաբանել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Ոստիկանապետը նաև նշեց, որ երաժշտությունը փողոցում պետք է հնչի մինչև ժամը 23:00-ն:
«Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00֊ն»,-գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում: