Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է «Լիոնի» հետ պայմանավորվածության մասին, որի համաձայն Արքայական ակումբի սան Մարիանո Դիասը վերադառնում է հարազատ ակումբ:
25-ամյա ֆուտբոլիստը սերուցքայինների հետ ստորագրելու է 5 տարվա պայմանագիր: Այս մասին «Ռեալ»-ը հայտնել է պաշտոնապես:
Դիասը երկրպագուներին կներկայացվի օգոստոսի 31-ին Սանտիյագո Բեռնաբեու մարզադաշտում: