Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով մեկնոմ է Ռուսաստան: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Համաձայն տարածված տեղեկությունների, սեպտեմբերի 1-ին Սոչիում Ալիևին ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման հիմնական թեմաներից մեկն էլ լինելու է ղարաբաղյան հակամարտությունը: