Այսօր Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխել էր նստարանին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Analitik.am-ի լրագրողին հաջողվեց զրուցել նրա հետ, ով փոխանցեց իր նամակն՝ ուղղված Փաշինյանին։ Նա նաև նշեց, որ 15 օր առաջ նույնպես ոտքերը մեխել էր նստարանին և նրան խոստացել էին, որ իր հարցին լուծում կտան, սակայն հարցը չի լուծվել։ Ներկայացնում ենք քաղաքացու նամակն առանց խմբագրման.
«Ես՝Արմեն Աղվանի Երանոսյանս, ծնված 1976թ., ք. Վարդենիս։ Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը՝ աշխատանքի վերականգնվելու նպատակով։ Նախկինում աշխատել եմ փականագործ, աշխատավարձս կազմել է մոտ 400 000 -ից մինչև 450 000 ՀՀ դրամ։ Կյանքս մինիմում բարելավելու համար բանկից վերցրել եմ վարկ՝ 3,5 միլիոն ՀՀ դրամ։ Խնդրում եմ Ձեր միջնորդությունը աշխատանքս վերականգնելու համար։ Խոստանում եմ աշխատանքս վերականգնելու դեպքում ծայրահեղ քայլերի չեմ դիմի»։
