Հասարակություն 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ոստիկանության կրթահամալիրում

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 թթ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Շրջանավարտներին դիպլոմների և կրծքանշաններ հանձնելու ու ոստիկանության լեյտենանտի կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո նրանց ողջույնի խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության քոլեջի շրջանավարտներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ կրթության և գիտության Արայիկ Հարությունյանը:

Դիպլոմների հանձնման արարողությունն ավարտվեց շրջանավարտների հանդիսավոր երթով:

 

Նույն շարքից