Հասարակություն 

Երևանում սեփական տանը 28-ամյա կնոջ են սպանել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից