Միջազգային Քաղաքականություն 

Ելցինը ժամանակին անձամբ է Քլինթոնին հայտնել Պուտինի մասին

analitik.am

1999 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ մասնավոր զրույցի ժամանակ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հայտնել է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահի ընտրության հարցում իր ընտրությունը կանգ է առել Վլադիմիր Պուտինի թեկնածության վրա:

Ելցինի խոսքերով, ինքն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է Պուտինի կենսագրությունը, հետաքրքրությունները, կապերը և հետևություն է արել, որ վերջինս շատ հուսալի մարդ է:

Ելցինն ամերիկացի գործընկերներին նաև հավաստիացրել է, որ վերջիններս շատ արագ կհասկանան, որ Պուտինը բարձրակարգ գործընկեր է:

ՌԴ նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ Պուտինը կհաղթի նախագահական ընտրություններում՝ հավելելով, որ վերջինս ժողովրդավար գործիչ է և գիտի Արևմուտքը:

 

 

Նույն շարքից