Հասարակություն 

Իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործի մասին. Sputnik Արմենիա

analitik.am

Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի 2008թ.–ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է այսօր, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

«Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ` այն, ինչ Հայաստանում արվեց Խաչատուրովի նկատմամբ անհեռատեսական քայլ էր, որը լուրջ մտահոգություն առաջացրեց ՀԱՊԿ շրջանակներում։ «Հնարավոր է նաև, որ այդ քրեական գործի պատճառով մեր տեղը կորցնենք ։ Չեմ կարծում, որ այս քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է»,– ասաց Քոչարյանը։

Ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռոբերտ Քոչարյանը համարում է մարտի 1-ի նկատմամբ իշխանությունների դիրքորոշման վերանայումը։

«10 տարի առաջ, մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում եմ վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից»,– ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից