Հասարակություն Սպորտ 

«Բարսելոնայի» հետ հանդիպումն անհավանական փորձություն է մեզ համար. Էրիկ Դայեր

analitik.am

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանում անգլիական «Տոտենհեմը» խմբային փուլում հանդիպելու է կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ինտերի» և հոլանդական «ՊՍՎ»-ի հետ: Անգլիական ակումբի կիսապաշտպան Էրիկ Դայերի խոսքերով, կատալոնական գրանդի հետ հանդիպումն իսկական փորձություն է լինելու իրենց համար:

«Մենք Չեմպիոնների լիգայում խաղում ենք լավագույնների հետ հանդիպելու համար, իսկ «Բարսելոնան», անկասկած, լավագույններից մեկն է: Սա անհավանական փորձություն է մեզ համար, մենք անհամբերությամբ ենք սպասում դրան և կպատրաստվենք այդ հանդիպումներին: Սակայն մենք չենք ցանկանում ուղղակի փորձել մեր ուժերը, այլ ցանկանում ենք արժանի խաղ ցուցադրել»,-ասել է Դայերը:

Նույն շարքից