Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցում

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցում:

«Ես հիասթափված եմ: Սակայն մենք կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-ասել է Թրամփը Bloomberg-ի հետ զրույցի ժամանակ՝ խոսելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի մասին։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հոգևորականը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ և արդեն տևական ժամանակ է ազատազրկված է: Ամերիկյան կողմն իր հերթին պահանջում է ազատ արձակել հոգևորականին՝ պնդելով, որ վերջինս անմեղ է: Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում դա անել:

Վերոնշյալ զարգացումները հանգեցրել են այն բանին, որ երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են և մոտ են տնտեսական պատերազմի շեմին:

Նույն շարքից