Հասարակություն Պատահարներ 

Երևանում Mercedes-ի 44-ամյա վարորդը խմած վիճակում մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. Կա 9 վիրավոր

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից