Քաղաքականություն 

Կարող է գայթակղություն լինել «խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում ձևավորված հարաբերություններից. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Երբ իշխանությունը շատ է շեշտում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, նշանակում է դրանցում խնդիրներ կան։

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ հակառակ դեպքում չպիտի նույնիսկ կարիք առաջանար դրա մասին այդքան հաճախակի խոսելու։

«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,– ասաց Քոչարյանը։

Առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին։

«Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում  ձևավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում»,– ասաց նա։

Մանրամասն՝ armeniasputnik.am

Նույն շարքից