Հասարակություն 

Դեն Բիլզերյանը հայհոյել է Ադրբեջանին իր նկատմամբ հետախուզում հայտարարելու համար

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել օրեր առաջ Հայաստան ժամանած պոկերի արքայի համբավ ունեցող հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ՝ դիմելով Ինտերպոլին և պահանջելով նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Բաքվի այս քայլը չի վրիպել Բիլզերյանի ուշադրությունից և նա հայհոյանքով է պատասխանել ադրբեջանական իշխանություններին:

Բիլզերյանն Ադրբեջանին պատասխանել է թվիթերյան իր էջում, գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Միլիոնատերը հայտարարել է, որ պայքարելու է Ադրբեջանի մեղադրանքների դեմ, չի մտածում այդ երկիր այցելելու մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այցի մասնակիցներից միայն իր նկատմամբ է ձերբակալելու որոշում կայացվել՝ ենթադրելով, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը հանրային դեմք է:

Նույն շարքից