Սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպմանը, Հաջիևը նշել է, որ դրա ընթացքում նախարարներն ուղղակի ծանոթացել են, իսկ ահա հերթական հանդիպման ժամանակ արդեն խոսվելու է բանակցային սեղանին գտնվող փաստաթղթերի հիման վրա հակամարտության կարգավորման մասին: