Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանն անդրադարձել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ մասնավորպես նշելով, որ հայերը տարբեր են․ «Հայերը տարբեր են, նույնիսկ այլ կերպ են խաչակնքվում: Այստեղ ամեն ինչ բարդ է»:
Իսկ այն հարցին թե արդյո՞ք հայազգի դերասանը ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, Արմեն Ջիգարխանյանը պատասխանել է․ «Այո, գիտեմ, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի»,-ասել է նա։
Ջիգարխանյանը խոսել է նաև ներկայիս իր ապրելակերպի և ինքնազգացողության մասին՝ հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող իրադարձությունները։
«Խաղաղություն չկա, բայց գուցե մի փոքր ավելի լավ եմ քնում»,-ասել է նա՝ նշելով, որ հիմա գտնվում է բուժքրոջ հսկողության տակ։