Հայաստան Քաղաքական 

Պետք է հստակեցում լինի, որ իմանանք՝ ուր ենք գնում. Նախագահի խորհրդական

ՀՀ  նախագահի խորհրդական Թեվան Պողոսյանի խոսքով արդեն իսկ պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը.

«Պետք է հստակեցում լինի, որ իմանանք՝ ուր ենք գնում»:

Ըստ նրա, հստակեցում է պետք նաև անցումային արդարադատություն կոչվածի մեջ.

«Որոշումներ են պետք, որ հասկանանք՝ ինչպես ենք խնդիրները լուծելու, կոնսենսուս է պետք»:

Թեվան Պողոսյանը դրական է համարում վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը.

«Ինչ- որ փաստաթուղթ հրապարակվեց, քաղաքական կոնսենսուսի օրինակ էր, պետք է իրար բզկտելուց անցում կատարենք դեպի խնդիրների համատեղ լուծման»:

Մանրամասն՝ a1plus.am

Նույն շարքից